ԴԱՀԿ-ն հայտարարություն է տարածել

Հարկադիր կատարման ծառայությունը տեղեկացնում է, որ Հայաստանի Հանրապետության ամբողջ տարածքում գործում են քաղաքացիների արագ սպասարկման գրասենյակներ: Գրասենյակները կոչված են արագ և կենտրոնացված ծառայություններ մատուցել քաղաքացիներին՝ նվազագույնի հասցնելով քաղաքացի-հարկադիր կատարող շփումը: Արագ սպասարկման գրասենյակներում քաղաքացիներն առանց հերթի կարող են մոտենալ և համապատասխան խորհրդատվություն ստանալ նաև «մեկ պատուհան»-ից:

Հանրապետությունում գործող բոլոր վճարահաշվարկային համակարգերով և վճարային տերմինալներով (բացառությամբ՝ Telcell-ի) հնարավոր է կատարել վճարում, որի արդյունքում վճարված վարույթով բոլոր արգելանքները ավտոմատ հանվում են և կարճվում: Իսկ տերմինալից տրամադրվող կտրոնի վրա առկա է տեղեկատվություն՝ կատարողական վարույթը կարճելու վերաբերյալ:

Հարկադիր կատարման ծառայությունը առաջիկայում ավարտին կհասցնի նոր գործիքների ներդրման գործընթացը, որոնք ուղղված են քաղաքացիների սպասարկման որակի բարձրացմանը և հնարավոր թերությունների վերացմանը:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել