ՃՏՊ Նոյեմբերյան-Բագրատաշեն ավտոճանապարհին. կա զոհ

Հոկտեմբերի 6-ին, ժամը 10.28-ին տեղեկություն է ստացվել, որ Նոյեմբերյան-Բագրատաշեն ավտոճանապարհին` Հաղթանակ գյուղի մոտակայքում, տեղի է ունեցել ՃՏՊ, կան տուժածներ. անհրաժեշտ է փրկարարների օգնություն, տեղեկացնում է ԱԻՆ-ը:

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ դեռևս չբացահայտված հանգամանքներում բախվել են «Վոլվո» 4M8 9169 (վարորդ` 1954 թ. ծնված Վ. Վ., Ուկրաինայի Հանրապետության քաղաքացի), «ՎԱԶ-2110» մակնիշի 07 ՍՕ 226 (վարորդ` 1979 թ. ծնված Ն. Հ.) և «ՎԱԶ-2107» մակնիշի 34 VN 652 պետհամարանիշերով ավտոմեքենաները, վերջինիս վարորդ` 1987 թ. ծնված Ա. Ա.-ը, մահացել է:

 

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել