Թեև բարոյական պնդումներին, Կալիֆորնիայի նահանգապետ Ջերի Բարունը, ով ճիզվիտական ճեմարանի նախկին սան է, երկուշաբթի օրը ստորագրել է էֆթանազիան թույլատրելու մասին նոր օրենք: Օրենքի ուժի մեջ մտնելուց հետո բժիշկները կկարողանան մեծ չափաքանակով դեղեր ներարկել՝ ծանր հիվանդությունից տանջվող և մահ ցանկացող անձանց: Այս մասին գրում է Los Angeles Times-ը:
Բրաունը պատրաստվում է պայքարել այս օրինագծի ընդունման համար բոլոր ընդդիմիրադիրների հետ, որոնց թվում է նաև կաթոլիկ եկեղեցին:
«Ես չգիտեմ՝, թե ինչ կանեի, եթե մահանալիս լինեի երկարատեւ ու տանջալից ցավերի մեջ: Սակայն ես վստահ եմ, որ հարմար կլիներ հասկանալը, որ նման հնարավորություն է տալիս այս օրենքը: Ես մյուսներին այդ իրավունքից զրկել չեմ կարող»,- ասել է Բրաունը:
Նշենք, որ սա նույնատիպ է Օրեգոնում 1997 թվականին ընդունված օրենքին: Նախորդ տարի 105 հոգի տեղափոխվել է Օրեգոն՝ մեծ չափաքանակով դեղերի միջոցով մահանալու համար:
Ի դեպ, նշվում է, թե այն բանից հետո, երբ սեպտեմբերի 9-ին Կալիֆորնիայի խորհրդարանը հավանություն էր տվել էվթանազիայի մասին այս օրինագծին, տեղացիներից Դեբի Զիգլերը հրապարակել է իր դստեր՝ 29-ամյա Բրիթնի Մեյնարդի լուսանկարը, ով տառապելիս է եղել գլխուղեղի քաղցկեղով և տեղափոխվել է Օրեգոն՝ օրինական ճանապարհով իր կյանքին վերջ տալու համար: