Ի՞նչ է նշանակում իրավաբանական անձի ներկայացուցչություն մասնաճյուղ
Իրավաբանական անձի ներկայացուցչություն է համարվում իրավաբանական անձի գտնվելու վայրից դուրս տեղակայված նրա առանձնացված ստորաբաժանումը, որը ներկայացնում է իրավաբանական անձի շահերը և իրականացնում դրանց պաշտպանությունը:
Ինչո՞վ է իրավաբանական անձի ներկայացուցչությունը տարբերվում մասնաճյուղից
Իրավաբանական անձի մասնաճյուղ է համարվում իրավաբանական անձի գտնվելու վայրից դուրս տեղակայված նրա առանձնացված ստորաբաժանումը, որն իրականացնում է նրա բոլոր գործառույթները կամ դրանց մի մասը` ներառյալ ներկայացուցչության գործառույթները, – Իրավաբան.net-ի լրագրողի հետ զրույցի ժամանակ հայտնեց «ԼԻԳԼ ԸԼԱՅԸՆՍ» իրավաբանական ընկերության փաստաբան Կարեն Քոչարյանը, – nերկայացուցչությունները և մասնաճյուղերն իրավաբանական անձինք չեն ու գործում են իրավաբանական անձի հաստատած կանոնադրությունների հիման վրա:
Աղբյուրը` Իրավաբան.net