Համաձայն ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 140-րդ հոդվածի` անչափասները ինչպես նաև անաշխաունակ անձիք, որոնք ծնողների կամ կերակրողին արգելանքի վերցնելու, ինչպես նաև քրեական վարույթն իրականացնող մարմնի այլ գործողությունների հետևանքով մնացել են առանց հսկողության, խնամքի և գոյատևման միջոցների, ունեն խնամքի իրավունք:
Նշված խնամքն իրականացվում է պետական բյուջեի միջոցների հաշվին:
Քրեական վարույթն իրականացնող մարմնի հանձնարարությունները` կապված վերոհիշյալ անձանց հսկողությունը, խնամքը և սոցիալական օգնության պետական կազմակերպությունումն ու բժշկական հաստատությունում անաշխատունակ անձանց ժամանակավոր տեղավորման հետ, պարտադիր են խնամակալության և հոգաբարձության մարմինների համար:
Անձը որի գույքն իրեն արգելանքի վերցնելու, ինչպես նաև քրեական վարույթն իրականացնող մարմնի այլ գործողությունների հետևանքով մնացել է առանց հսկողության, իր գույքի հսկողության, այդ թվում` տնային կենդանիների կերակրման իրավունք ունի, որը նշված մարմինը պարտավոր է ապահովել նրա խնդրանքով և նրա հաշվին:
Քրեական վարույթը իրականացնող մարմինը պարտավոր է կալանքի տակ գտնվող անձին կամ այլ շահագրգիռ անձին անմիջապես հայտնել համապատասխան ձեռնարկված միջոցառումների մասին:
Աղբյուրը` իրավաբան-net