Քննարկում «Բնության հատուկ պահպանվող տարածքների մասին» ՀՀ օրենքի նոր նախագծի վերաբերյալ

«Բնության հատուկ պահպանվող տարածքների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ կատարելու մասին օրենքի նախագիծը համապատասխանում է
Օրհուսի կոնվենցիայի դրույթների պահանաջներին: Այս մասին այսօր հայտարարեց ԵՊՀ իրավագիտության ֆակուլտետի էկոլոգիական իրավունքի գիտաուսումնական կենտրոնի ղեկավար, ԵՊՀ-ի դասախոս Աիդա Իսկոյանը` օրենքի նախագծի քննարկման ժամանակ:
Օրենքի այս նախագիծը մշակողների խնդիրը գլոբալ առումով եղել է` վերացնել պահպանվող տարածքների իրավական կարգավորման և կառավարման բնագավառում օրենսդրությունում առկա բացերը, վերացնել պահպանվող տարածքների մասին օրենքի և այլ իրավական ակտերի միջև անհամապատասխանություններն ու հակասությունները, ապահովել տարբեր կատեգորիաների պահպանվող տարածքների համապատասխանելիությունը միջազգային չափանիշներին, ապահովել բնության պահպանության միջազգային միության սահմանած պահպանվող տարածքների կատեգորիաների ստեղծումը:
Աիդա Իսկոյանը քննարկան ժամանակ հույս հայտնեց, որ «Բնության հատուկ պահպանվող տարածքների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ կատարելու մասին օրենքի նախագիծը կանցնի սահմանված ընթացակարգերով և կընդունվի ԱԺ-ի կողմից:
Աղբյուրը` Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել