Մոմավառություն՝ ընտանեկան բռնության զոհ դարձած կանանց հիշատակին

 Հոկտեմբերի 1-ին ժամը 10:00-ից մինչև 21:00-ն  «Ընդդեմ կանանց նկատմամբ բռնության կոալիցիան» Հանրապետության հրապարակում անցկացնելու է «Ընտանեկան բռնության դեմ պայքարի ազգայինօրվան» նվիրված միջոցառումներ. այս մասին հայտնում է Ըննդեմ կանանց նկատմամբ բռնության կոալցիան:

Հայաստանում ամեն տարի բազմաթիվ կանայք ենթարկվում են ընտանեկան բռնության, իսկ տասնյակից ավելի կանայք զոհվում են, թողնելով մանկահասակ երեխաներին՝ առանց մայրական սիրո և խնամքի:

 Միջոցառման շրջանակներում, ամբողջ օրվա ընթացքում կցուցադրվեն ընտանեկան բռնության զոհ դարձած կանանց պատկանող իրեր, ինչպես նաև անդրադարձ կկատարվի ընտանեկան բռնությանենթարկված կանանց իրական պատմություններին: Ընտանեկան բռնության դեմ պայքարի ազգայինօրվան նվիրված ակցիային կմասնակցեն նաև ընտանեկան բռնության ենթարկված կանայք ու նրանցընտանիքի անդամները:

11:00-ից մինչև 13:00-ն Կոալիցիայի ներկայացուցիչները Կառավարության շենքի դիմաց իրենց բողոքը կարտահայտեն` ընտանեկան բռնությունը կանխարգելող օրենքի ընդունման պահանջով: Ուշ երեկոյան կկայանա մոմավառություն` ի հիշատակ ընտանեկան բռնության զոհերի:

«Ընտանեկան բռնության դեմ պայքարի ազգային օրը» հռչակվել  է 2010 թվականին, ի հիշատակ ընտանեկան բռնության հետևանքով մահացած Զարուհի Պետրոսյանի: Օրվա խորհուրդն է`ընտանեկան բռնության կանխարգելումը, հանրային իրազեկվածության բարձրացումն ու ընտանիքների առողջացումը:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել