Սեպտեմբերի 29-ին՝ ժամը 12:25-ի սահմաններում, ՀՀ ԱՆ «Կոշ» քրեակատարողական հիմնարկի աշխատակիցները, օպերատիվ տվյալներն իրացնելով, զննության են ենթարկել բնակելի գոտի մուտք գործող աղբատար մեքենան, ինչի արդյունքում վարորդի խցիկից հայտնաբերել են 77 գրամ կանաչավուն զանգված, 1 հատ ներարկիչ՝ 2 գրամ սպիտակ, թափանցիկ հեղուկով, 11 հատ բջջային հեռախոս և 11 բաժանորդային քարտ, հեռախոսի 1 լիցքավորիչ և 1 USB լար:
Հայտնաբերվածն առգրավվել և ուղարկվել է փորձաքննության:
Կատարվում է հետաքննություն: