Ոստիկանության ծառայողները արձանագրության մեջ մտցրել են ակնհայտ կեղծ տեղեկություններ. ՀՔԾ

ՀՀ քննչական կոմիտեի Աբովյանի քննչական բաժնում քննվող քրեական գործի նախաքննության ուսումնասիրությամբ պարզվել է, որ հանցանք կատարելու կասկածանքով ոստիկանության հիշյալ բաժին բերման ենթարկված Աղասի Ֆ.-ի վերաբերյալ կազմված արձանագրության մեջ ոստիկանության ծառայողները մտցրել են ակնհայտ կեղծ տեղեկություններ:

Փաստի առթիվ ՀՀ քրեական օրենսգրքի 314-րդ հոդվածի 1-ին մասով հարուցված քրեական գործն ընդունվել է ՀՀ հատուկ քննչական ծառայության վարույթ:

Կատարվում է նախաքննություն:

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել