Հովիկ Աբրահամյանի որոշմամբ 3.6 մլն դրամ է հատկացվում մեկ նիստի անցկացման ծախսերը հոգալու համար

ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանը սեպտեմբերի 28-ին որոշում է ստորագրել, որով պետությունը հոգում է Եվրոպական Միության Արևելյան Գործընկերության տարածքային և տեղական իշխանությունների համաժողովի (Քորլիփ-CORLEAP) բյուրոյի նիստի ծախսերը:

Որոշման մեջ կարդում ենք.

«Համաձայն Հայաստանի Հանրապետության Նախագահի 2007 թվականի հուլիսի 18-ի ՆՀ-174-Ն հրամանագրի 1-ին կետով սահմանված կարգի 121-րդ կետի 3-րդ ենթակետի` Եվրոպական Միության Արևելյան Գործընկերության տարածքային և տեղական իշխանությունների համաժողովի (Քորլիփ-CORLEAP) բյուրոյի նիստը 2015 թվականի սեպտեմբերի 18-ին Հայաստանի Հանրապետությունում անցկացնելու կապակցությամբ հյուրերի` Հայաստանի Հանրապետությունում գտնվելու ընթացքում նիստի անցկացման հետ կապված ծախսերը` 3659000 դրամի սահմաններում (շուրջ 7 700 ԱՄՆ դոլար), կատարվում են Հայաստանի Հանրապետության 2015 թվականի պետական բյուջեով արտասահմանյան պատվիրաությունների ընդունելության համար նախատեսված միջոցների հաշվին` համաձայն Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարարության ներկայացրած հաշվետվությունների»:

ԱԳՆ-ի պաշտոնական կայքէջից տեղեկանում ենք, որ խորհրդաժողովը կազմված է եղել 36 տարածքային և տեղական իշխանություններից ներկայացված անդամներից, որից 18-ը ԵՄ ռեգիոնների կոմիտեի անդամներ են, իսկ մյուս 18-ը Արևելյան գործընկերության 6 երկրների ներկայացուցիչներ:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել