«Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության աշխատակազմ» պետական կառավարչական հիմնարկի Հայաստանի Հանրապետու-թյան Սյունիքի մարզի Կապան քաղաքի Երկաթուղայինների փողոցի 2/2 հասցեում գտնվող` Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանի նախկին շենքի 3-րդ հարկի 197.4 քառ. մետր ընդհանուր մակերեսով (դահլիճը՝ 140.6 քառ. մետր, 3 աշխատասենյակները՝ 34.7 քառ. մետր, սանհան-գույցը՝ 7,4 քառ. մետր և միջանցքը՝ 14,7 քառ. մետր) տարածքը հետ վերցնել և ամրացնել Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր Հայաստանի Հանրապետության ոստիկանությանը:
Այս մասին նշվում է կառավարության հոկտեմբերի 1-ի նիստում ընդգրկված նախագծում, որը պետք է ներկայացնի ՀՀ ոստիկանության պետ Վլադիմիր Գասպարյանը:
Նախագծում կարդում ենք, որ դեռևս ՀՀ կառավարության 2014 թվականի մայիսի 15-ի «Հայաստանի Հանրա-պետության կառավարությանն առընթեր Հայաստանի Հանրապետության ոստիկանու-թյանը տարածք ամրացնելու մասին» թիվ 520-Ա որոշմամբ «Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության աշխատակազմ» պետական կառավարչական հիմնարկի Սյունիքի մարզի Կապան քաղաքի Երկաթուղայինների 2/2 հասցեում գտնվող՝ ՀՀ Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանի նախկին շենքի 2-րդ հարկից 154,4 քառ. մետր տարածք ամրացվել էր ՀՀ ոստիկանությանը, որը տրամադրվել է ՀՀ ոստիկանության Սյունիքի մարզային վարչության Կապանի բաժնին:
Նկատի ունենալով, որ նշված հասցեում գտնվող՝ դատարանի նախկին շենքի 3-րդ հարկում առկա է դահլիճ, 3 աշխատասենյակներ և այլ օժանդակ տարածք (սան-հանգույց, միջանցք), առաջարկվում է ՀՀ ոստիկանության Սյունիքի մարզային վարչության Կապանի բաժնի շենքային պայմանների առավել բարելավման նպատակով հիշյալ տարածքը (ընդհանուր մակերեսը 197,4 մ2) ևս ամրացնել ՀՀ ոստիկանությանը:
«Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր Հայաստանի Հանրապետության ոստիկանությանը տարածք ամրացնելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագծի ընդունման կապակցությամբ ՀՀ պետական բյուջեում ծախ-սերի կամ եկամուտների էական ավելացում կամ նվազում տեղի չի ունենա: