Կառավարության շենքի մոտ սեպտեմբերի 7-ին ինքնասպանության փորձ կատարած Լյուդվիգ Հովհաննիսյանի առողջական վիճակը լավ է, այդ իսկ պատճառով նրան երեկ դուրս են գրել Հերացու անվան թիվ 1 համալսարանական հիվանդանոցից, այս մասին Իրավաբան.net-ին հայտնեց բժշկական հաստատության տնօրեն Կարեն Սահակյանը:
«Լյուդվիգ Հովհաննիսյանը հետագայում կանոնավոր կայցելի հիվանդանոց` առանձին ստուգումներ իրականացնելու նպատակով, որպեսզի հետագայում բարդություններ չառաջանան»,- ասաց տնօրենը:
Հիշեցնենք, որ ըստ քննչական կոմիտեի՝ 2015թ. սեպտեմբերի 7-ին՝ ժամը 09:55-ի սահմաններում, Հերացու անվան թիվ 1 համալսարանական հիվանդանոցից հաղորդում է ստացվել, որ Երևան քաղաքի Մելիք Ադամյան փողոցից՝ Կառավարության շենքի մոտից, աջ հոնքային շրջանի հրազենային վնասվածքով իրենց մոտ է տեղափոխվել 1983թ. ծնված Լ.Հովհաննիսյանը: