Սարալանջի պողոտայում՝ կամուրջի տակ երթևեկելիս սահմանված առավելագույն արագությունը 40 կմ/ժ է: Սահմանափակման մասին նշանից հստակ երևում է, որ այստեղ նման արգելք դնելու հիմքը կատարվող շինարարություններն են, մինչդեռ պողոտայով երթևեկող վարորդներից ոմանք մեզ փոխանցեցին, որ տվյալ հատվածում շինարարություն չկա:
Ըստ վարորդների՝ նախկինում երթևեկելի հատվածում շինարարություն եղել է, դրա համար էլ տեղադրել էին սահմանափակող նշանը, սակայն ներկայումս պողոտայի վրա շինարարական աշխատանքներ չեն ընթանում, այնպես որ արագությունը սահմանափակելու կարիք չկա:
Հավելենք, որ պողոտայի հարակից հատվածում կա կիսակառույց շենք, որտեղ նույնպես շինարարություն է ընթանում, սակայն այս շինարարությունն, ըստ էության, առնչություն չունի երթևեկության հետ:
Ինչևէ, վարորդները առաջարկում են հանել սահմանափակումը՝ առավել ևս, որ հիմքեր չկան: