Ամենաքաղաքակիրթ և զարգացած երկրներում անգամ մեծ թիվ են կազմում անօթևան մարդիք: Սա խնդիր է, որ իրեն սոցիալական հռչական յուրաքանչյուր պետություն պարտավոր է լուծել: Անհնար է, իհարկե, հարյուր տոկոսանոց արդյունք ապահովել, սակայն գոնե մինիմալ խնդիրները պետք է լուծվեն:
Հայաստանի Հանրապետությունում այս ուղղությամբ ևս իրականացվում են որոշակի գործողություններ, մասնավորապես` 18 տարին լրացած` մշտական կամ ժամանակավոր կամ փաստացի բնակության վայր չունեցող անօթևան, կյանքի դժվարին իրավիճակում հայտնված անձանց (այսուհետ՝ հաճախորդ) պետությունը տրամադրվում է ժամանակավոր կացարան և լուծում նրանց սոցիալական խնդիրները:
Ժամանակավոր օթևան տրամադրվում է սոցիալական ծառայություններ մատուցող կազմակերպության կողմից: Կազմակերպություն ընդունված անձին տրամադրվում է սոցիալական, հոգեբանական և իրավական օգնություն: Կազմակերպությունում հաճախորդին տրամադրվում է ժամանակավոր կացարան, օրական 3 անգամ սնունդ, սպիտակեղեն, անձնական հիգիենայի պարագաներ, անհրաժեշտության դեպքում` հագուստ, կոշիկ:
Հաճախորդը կազմակերպություն ընդունվելու առաջին 2 ժամվա ընթացքում ենթարկվում է սանիտարական մշակման, 1-3 օր պահվում կարանտինի պայմանում` հատուկ առանձնացված սենյակում` մինչև համապատասխան բուժհաստատության կողմից նրա առողջական վիճակի մասին եզրակացություն ստանալը:
Ժամանակավոր օթևան ստացած անձի նկատմամբ իրականացվում է բժշկական հսկողություն և տրամադրվում համապատասխան բժշկական օգնություն` դրա կարիքն առաջանալու դեպքում:
Խնդիրը կայանում է նրանում, որ օթևանը տրամադրվում է մինչև 60 օր տևողությամբ, իսկ ինչ պետք է անի անձը դրանից հետո, սա հարց է, որ դեռևս լուծում չի ստացել:
Աղբյուրը` Իրավաբան.net