Իրավիճակը սահմանին.ԼՂՀ ՊՆ

ՊԲ օպերատիվ տվյալների համաձայն, սեպտեմբերի 20-ից 26-ն ընկած ժամանակահատվածում ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի  շփման գծումհակառակորդի կողմից հրադադարի պահպանման ռեժիմըխախտվել է շուրջ 1000 անգամ, որի ընթացքում տարբերտրամաչափի հրաձգային զինատեսակներից, ինչպես նաև60, 82 և 120մմ ականանետերից ու ՌՊԳ-7, ՍՊԳ-9 և ՀԱՆ-17 տիպի նռնականետերից, հայ դիրքապահներիուղղությամբ արձակվել է ավելի քան 15000 կրակոց: Նշվածժամանակահատվածում հայկական դիրքերի ուղղությամբհակառակորդը կիրառել է նաև թուրքական արտադրության TR-107 տիպի ռեակտիվհրթիռահրետանային կայանք (51 արկ) և կրակի դադարեցման համաձայնագրիստորագրումից ի վեր առաջին անգամ` 122 միլիմետրանոց Դ-30 հաուբից հրանոթ (30 արկ):

ՊԲ առաջապահ զորամասերը համարժեք պատասխան են տվել հակառակորդի նախահարձակ գործողություններին և շարունակում են վստահորեն իրականացնել մարտական հերթապահություն:

Իրավաբան.net

 

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել