Գյումրիում Ավետիսյանների դաժան սպանության գործով տուժող կողմի ներկայացուցիչները ներկա են գտնվել մեղադրյալ Վալերի Պերմյակովի նկատմամբ դատահոգեբանական և դատահոգեբուժական համալիր փորձաքննության անցկացմանը. այս մասին Իրավաբան.net-ին հայտնեց տուժողների իրավահաջորդների ներկայացուցիչ, փաստաբան Երեմ Սարգսյանը:
Փաստաբանը՝ նախաքննության գաղտնիությունից ելնելով մանրմասներ հայտնել չկարողացավ, սակայն նշեց, որ գրեթե վստահ է՝ Պերմյակովը հոգեկան խնդիրներ ունի: Նրա վարքագիծը ռուսական կայազորային դատարանում և փորձաքննության ժամանակ հենց դրա մասին են վկայել: Սակայն միևնույն ժամանակ, հոգեկան խնդիրների առկայությունը չի նշանակում, թե նա անմեղսունակ է:
«Համոզմունք ունեմ, որ նա հոգեկան խնդիրներ ունի և դրանք են միգուցե սպանությանը պատճառը եղել»,- ասաց փաստաբանը:
Լուսանկարը՝ News.am-ի