Այսօր Հայաստանում վարչական իրավախախտում կատարելու դեպքում քաղաքացին դատախազի սանկցիայով կարող է ձերբակալվել և պահվել ընդհուպ մինչև 10 օր։ Այսպես է ամրագրված «Վարչական իրավախախտումների վերաբերյալ» ՀՀ օրենսգրքի 262-րդ հոդվածում, որն, ըստ Պաշտպանի, հակասում է Սահմանադրության 16-րդ հոդվածին, որտեղ ասվում է, որ եթե ձերբակալվածանձը ձերբակալման պահից 72 ժամվա ընթացքում դատարանի որոշմամբ չի կալանավորվում, ապա նա ենթակա է անհապաղազատ արձակման:
Բացի այդ ՀՀ Սահմանադրությունը նախատեսում է, որ ազատությունից զրկված յուրաքանչյուր անձ իրավունք ունի այդ մասինանհապաղ տեղեկացնելու իր կողմից ընտրված անձին, մինչդեռ «Վարչական իրավախախտումների վերաբերյալ» ՀՀ օրենսգրքի260-րդ հոդվածում նշվում է, որ «վարչական իրավախախտում կատարելու համար ձերբակալված անձի խնդրանքով նրա գտնվելուվայրի մասին տեղյակ են պահվում հարազատները, աշխատանքի կամ ուսման վայրի ադմինիստրացիան», ինչից պարզ է դառնում, որ ըստ ՀՀ օրենսգրքի նշված հոդվածի հարազատներին տեղեկացնելը չի կրում պարտադիր բնույթ, որը և հակասում է Սահմանադրությանը։ Նշված օրենքը չի ապահովում նաև ՀՀ Սահմանադրության այն պահանջը, ըստ որի յուրաքանչյուր ոք ունիիրավաբանական օգնություն ստանալու իրավունք:
Ուսումնասիրելով մի շարք պետությունների սահմանադրությունները և ՄԱԿ-ի Գլխավոր Վեհաժողովի թիվ 43/173 բանաձևը, պաշտպանելով Հայաստանի յուրաքանչյուր քաղաքացու շահերը՝ Մարդու իրավունքների պաշտպան Կարեն Անդրեասյանը օգոստոսի 24-ին դիմել է Սահմանադրական դատարան՝ վերոնշյալ հոդվածների սահմանադրականությունը վիճարկելու նպատակով։