Ե՞րբ ի վերջո կառավարությունը կհաստատի ՀՀ 2015-2018թթ. հակակոռուպցիոն ռազմավարության նախագիծը: Այսօր Արդարադատության նախարարի տեղակալ Սուրեն Քրմոյանից հետաքրքրվեցին ՀԿ անդամները: Պարոն Քրմոյանը փոխանցեց, որ ռազմավարությունը նախատեսվում է կառավարության հաստատմանը ներկայացնել այս շաբաթ. «Հույս ունենք, որ կառավարության հերթական նիստին այն ի վերջո կդրվի գործադիրի քննարկմանը»,- հավելեց պարոն Քրմոյանը:
Հավելենք նաև, որ կառավարության նիստը տեղի է ունենալու սեպտեմբերի 25-ին: