Սպանության մեջ կասկածվողը կալանավորվել է

Տավուշի մարզի Մովսես գյուղում սեպտեմբերի 18-ին ուշ երեկոյան Բերդի տարածաշրջանի զինկոմ Դերենիկ Պապյանի սպանության մեջ կասկածվողը՝ Արթուր Մկրտումյանը կալանավորվել է, այս մասին Իրավաբան.net-ին հայտնեցին ՀՀ Քննչական կոմիտեի գրասենյակից:

Արթուր Մկրտումյանին մեղադրանք է առաջադրվել Քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 1-ին մասով:

Հիշեցնենք, որ սեպտեմբերի 18-ին՝ ժամը 23։10-ին, «Բերդ» բժշկական կենտրոնից  հաղորդում է ստացվել, որ պարանոցի շրջանում ստացած հրազենային վնասվածքով իրենց մոտ է տեղափոխվել Դերենիկ Անուշավանի Պապյանը՝ մահացած։

Անմիջապես դեպքի վայր է մեկնել քննչական-օպերատիվ խումբը։ Ձեռնարկված միջոցառումների արդյունքում պարզվել է, որ Տավուշի զինվորական կոմիսար Դ.Պապյանին մահացու հրազենային վնասվածքը պատճառվել է  2015թ. սեպտեմբերի 18-ին՝ ժամը 22։00-ի սահմաններում, Տավուշի մարզի Մովսես գյուղի գյուղամիջյան ճանապարհին՝ գյուղապետարանի վարչական շենքից 100մ հեռավորության վրա, համագյուղացու կողմից։

Հաջորդ օրը` սեպտեմբերի 19-ին Արթուր Մկրտումյանը ձերբակալվել է:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել