Ազատամարտիկին ծեծի ենթարկելու գործի նյութերը ուղարկվել է ՔԿ

Ազատամարտիկ Սմբատ Հակոբյանին ծեծի ենթարկելու գործով բերման ենթարկված անձ կա, այս մասին Իրավաբան.net-ին փոխանցեցին ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապի և լրատվության վարչությունից: Ըստ աղբյուրի՝ այդ անձն այս պահին ոստիկանությունում է. «Տուժողի մատնանշած անձը բերման է ենթարկվել հարցաքննվել է, գործի նյութերը ուղարկվել են քննչական կոմիտե»,- հավելեցին ոստիկանությունից:

Ազատամարտիկը պնդում է, որ իրեն ծեծի ենթարկողների մեջ եղել է ՀՖՖ նախագահ Ռուբեն Հայրապետյանի թիկնազորի աշխատակից ոմն Տիգրանը:

Սմբատ Հակոբյանը տեղափոխվել է Սուրբ Գրիգոր Լուսավորիչ ԲԿ: Այս հիվանդանոցի կրծքային վիրաբուժության բաժանմունքից մեզ տեղեկացրին նրա վիճակը միջին ծանրության է:

Ինչպես արդեն հայտնել էինք՝ սեպտեմբերի 21-ին, ժամը 14.50-ին, ոստիկանության Երևան քաղաքի վարչության օպերատիվ կառավարման կենտրոնից Կենտրոնականի բաժնում հաղորդում է ստացվել, որ իրենց է զանգահարել մի քաղաքացի և հայտնել, որ Աբովյան փողոցում արյունոտ վիճակում տղամարդ է ընկած: Հիվանդանոցից ոստիկանությունում հաղորդում է ստացվել, որ «պոլիտրավմա» ախտորոշմամբ բուժօգնության է տեղափոխվել 1962 թ. ծնված, ազատամարտիկ Սմբատ Հակոբյանը:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել