Հրդեհ Նալբանդյան փողոցի բնակարաններից մեկում

Սեպտեմբերի 22-ին, ժամը 08.14-ին ահազանգ է ստացվել, որ Երևանի Նալբանդյան փողոցի թիվ 15 շենքի 3-րդ հարկի բնակարաններից մեկում ծուխ է նկատվում: Այս մասին Իրավաբան.net-ին տեղեկացնում են ՀՀ ՏԿ և ԱԻՆ-ից:

Ըստ աղբյուրի՝ դեպքի վայր են մեկնել երկու մարտական հաշվարկ և ՃԿԱԿ ԱԻ արձագանքման խումբը: Հրդեհը մեկուսացվել է ժամը 08.27-ին, մարվել` 08.31-ին:

Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է 2-րդ հարկի թիվ 7 բնակարանում: Հյուրասենյակում այրվել է բազմոց` ամբողջությամբ, պահարան` մասամբ և ջերմահարվել է գրասեղան:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել