Ինչու՞ վարչական մարմնի կողմից չի ապահովվում քաղաքացու լսվելու իրավունքը

‹‹Օրենքով պետք է հստակ կարգավորվի ճանապարհային նշանների տեղադրումը ճիշտ վայրում, որովհետև  շատ դեպքերում իսկապես դրանք տեսանելի չեն լինում››.,- Իրավաբան.net-ի հետ զրույցում ասաց «Իրավունքի գերակայություն›› իրավապաշտպան ՀԿ-ի փաստաբան Աշխեն Դաշյանը:

Փաստաբանը տվյալ խնդրով  բողոքներ է ստանում վարորդներից և նշում, որ նման դեպքերում միանշանակ ակտ պետք է վիճարկել, քանի որ ճանապարհային նշանների ցուցանակները երթևեկությունը կարգավորելու համար  է, մինչդեռ շատ դեպքերուրում իրենց նպատակին չեն ծառայում: Մեր զրուցակիցը նաև հավելեց,  որ շատ հաճախ ակտերը նույնիսկ չեն համապատասխանում իրավական որոշակիության սկզբունքին.

‹‹Գործող օրենսդրության համաձայն վարչական ակտը պետք է պարունակի «ակտի ընդունման հիմնավորում (պատճառաբանական մաս)», բովանդակությունը պետք է ձևակերպվի հստակ և հասկանալի, որպեսզի դրա հասցեատիրոջ համար ակնառու լինի, թե,իրեն ինչ իրավունքից են զրկում, կամ իր վրա ինչ պարտականություն է դրվում,ինչը շատ դեպքերում վարչական մարմինների կողմից չի պահպանվում››:

Ըստ փաստաբնի  վարչական մարմինների կողմից չեն  ապահովվում նաև անձի լսվելու իրավունքը, ժամկետները, մինչդեռ  օրենսդրի կողմից ժամկետների սահմանումը կոչված է իրավական որոշակիության ,կայունության և իրավական անվտանգության սահմանդրական սկզբունքի ապահովմանը

‹‹Իրավահարաբերության մասնակիցները իրավունք ունեն վստահ լինեն՝ չգտնվել անորոշության մեջ ,որ իրենց գործած արաքների կամ թույլ տրված անգործության կամ կայացված որոշման նկատմամբ օրենքով սահմանված ժամկետներից հետո չի սկսվի վարույթ և իրենց համար դա չի առաջացնի իրավական հետևանքներ››, – ասաց Աշխեն Դաշյանը:

Լաուրա Մամյան

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել