Այսօր «Ընդդեմ իրավական կամայականության» ՀԿ-ն ՀՀ Ոստիկանության Երևանի Հատուկ ջոկատի չորրորդ վաշտի հրամանատար Գեղամ Խաչատրյանի՝ վարքագծի խախտման հիմքով կարգապահական տույժի ենթարկելու նամակ է ուղարկել ՀՀ ոստիկանության պետ Վլադիմիր Գասպարյանին և Մարդու իրավունքների պաշտպան Կարեն Անդրեասյանին:
Այս մասին Իրավաբան.net-ին փոխանցեց ՀԿ-ի իրավաբան Արա Ղարագյոզյանը:
Կազմակերպությունը տեղեկացել է, որ 12.09.2015 Slaq.am լրատվական կայքը հրապարակել է ոստիկանության «Հրեշտակների» 4-րդ գումարտակի ծառայող Գեղամ Խաչատրյանի Ֆեյսբուքյան անձնական էջի գրառումը:
Համաձայն հրապարակման ոստիկանության աշխատակից Գեղամ Խաչատրյանը իր Ֆեյսբուքյան էջում գրառում է արել հետևյալը. «խոսքս վերաբերվում է այն անբարոյականներին ովքեր հայհոյում են ոստիկանների մայրերին, ընտանիք անդամներին: Սա իմ անձնական կարծիքն է՝ թող ներեն ինձ կանայք ովքեր կարդում են իմ այս գրածը: գևորգ ՍԱՖԱՐՈՎ, շուշանիկ ՎԱՂԻՆԱԿՅԱՆ և մնացած բոլոր անբարոյականների և վիժվածքների զավակներ մի հատ ձեզ նայեք, ձեր ընտանիքներին ու ձեր կողքիններին կտեսնեք որ դուք եք արժանի այդ հայհոյանքներին: Վիժվածքների նման թափել եք փողոց պրոպագանդելով հայրենասիրություն և ազատություն: Ոնց կարող է հայրենասեր մարդը հայհոյի ՀԱՅՐԵՆԻՔԻ ծառայողներին և իր պաշտպաններին??? Նորից եմ կրկնում սա իմ անձնական կարծիքն»:
Նամակում նշվում է, որ եթե Գեղամ Խաչատրյանի պնդմամբ ոստիկաններին որոշ քաղաքացիներ հայհոյել են, ոստիկանության աշխատակիցն վարչական իրավախախտումների մասին ՀՀ օրենքի 172.3 հոդվածի հիմքով կարող էր վարչական տուգանքի ենթարկեր ոստիկանին վիրավորանք հասցնելու համար, կամ եթե տեղում անհնար էր վարչական ակտի կազմում օրենքը ոստիկանին հնրավարորություն է տալիս իրավախախտում թույլ տված անձին հեռացնել հավաքի վայրից և ոստիկանության բաժնում ոստիկանին հայհոյելու համար նշանակել տուգանք։
Նշվում է, որ ոստիկանն այդպիսի գրառում կատարելով, որում կան վիրավորական արտահայտություններ և որը հաճելի չի կարդալ քանի, որ Ֆեյսբուքյան սոցիալական ցանցում կան բազմաթիվ անչափահաս երեխաներ ու կանայք։ Ոստիկանը ինչպես աշխատանքում, այնպես էլ աշխատանքային ժամերից դուրս իր պահվածքով պետք է օրինակելի լինի ցանկացած քաղաքացու համար, այլ ոչ թե վիրավորանքով պատասխանի համացանցում:
Կազմակերպությունը պահանջում է Գեղամ Խաչատրյանի նկատմամբ հարուցել կարգապահական վարույթ և վարույթի ընթացքում քննարկել ոստիկանության ծառայողի էթիկայի կանոնների խախտման հարցը և արդյունքների մասին իրազեկել հասարակությանը: