Սյունիքի մարզպետի որդու կալանքի ժամկետը երկարաձգվել է

Ինչպես ավելի վաղ հայտնել էինք, նախաքննական մարմինը միջնորդել էր երկարաձգել Սյունիքի մարզպետ Սուրիկ Խաչատրյանի որդու`Տիգրան Խաչատրյանի հանդեպ կիրառված խափանման միջոց կալանքի ժամկետը։

Տիգրան Խաչատրյանի փաստաբան Արմեն Մելքոնյանը Իրավաբան.net-ի հետ զրույցում հայտնեց, որ դատարանր երկարաձգել է իր պաշտպանյալի կալանքի ժամկետը:

Մեր այն հարցին, թե իր պաշտպանյալն ինչ դիրքորոշում ունի իր դեմ առաջադրված մեղադրանքի վերաբերյալ, փաստաբանը նշեց, որ ոչինչ չի փոխվել. «Մեղադրանքը անհիմն է, իմ պաշտպանյալն իրեն մեղսագրվող արարքը չի կատարել»,- նշեց փաստաբանը:

Հիշեցնենք, որ Տիգրան Խաչատրայանը մեղադրվում է մայիսի 2-ին, ժամը 7-ի սահմաններում «Սդղի գյոլ» կոչվող տարածքում եղած վիճաբանության ժամանակ Հարություն և Մուշեղ Զաքարյանների դեմ բռնություն կիրառելու մեջ, որի արդյունքում Մ.Զաքարյանին պատճառվել է միջին ծանրության, իսկ Հ.Զաքարյանին` ծանր մարմնական վնաս:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել