Նոր արագաչափեր ու տեսախցիկներ են այսօրվանից գործարկվում

Ճանապարհային ոստիկանությունը տեղեկացնում է, որ շարունակվում են երթևեկության նկատմամբ վերահսկողության, իրավախախտումների արձանագրման տեսախցիկների և արագաչափ սարքերի տեղադրման աշխատանքները:

Մասնավորապես, 2015 թվականի սեպտեմբերի 22-ից գործարկվելու են հետևյալ խաչմերուկներում տեղադրված տեսախցիկները.

– Երևան քաղաքի Աբովյան-Պուշկինի փողոցների խաչմերուկ,
– Երևան քաղաքի Տերյան-Պուշկինի փողոցների խաչմերուկ,
– Երևան քաղաքի Շիրազ-Ջանիբեկյան փողոցների խաչմերուկ,
– Երևան քաղաքի Սեբաստիա-Ա. Վեգներ փողոցների խաչմերուկ,
– Երևան քաղաքի Մուրացան-Ռոստովյան փողոցների խաչմերուկ,
– Երևան քաղաքի Մարգարյան-Բաշինջաղյան փողոցների խաչմերուկ,
– Երևան քաղաքի Նար-Դոսի-Տիգրան Մեծի փողոցների խաչմերուկ,
– Երևան քաղաքի Սասունցի Դավիթ-Բելինսկի փողոցների խաչմերուկ,
– Երևան քաղաքի Թբիլիսյան խճուղի-Թբիլիսյան նրբանցք խաչմերուկ,
– Երևան քաղաքի Գրիբոյեդով-Մամիկոնյանց փողոցների խաչմերուկ:

Նույն օրվանից գործարկվելու են նաև հետևյալ վայրերում տեղադրված արագաչափ սարքերը.

– Երևան քաղաքի Հալաբյան փողոց՝ Հալաբյան-Մարգարյան փողոցների խաչմերուկից Եղվարդի խճուղի ընկած ճանապարհահատված, 2 արագաչափ՝ երկու ուղղություններով, որտեղ երթևեկության թույլատրելի արագությունը 60 կմ/ժ է,
– Սյունիքի մարզի Գարհայք համայնքի վարչական տարածք՝ 1 արագաչափ երկու ուղղություններով, որտեղ երթևեկության թույլատրելի արագությունը 60 կմ/ժ է:

Ճանապարհային ոստիկանությունը հորդորում է վարորդներին պահպանել ճանապարհային երթևեկության կանոնները:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել