Ռազմական ինստիտուտի կուրսանտ, 19-ամյա Հայկազ Բարսեղյանի սպանության գործով նախաքննությունն ավարտվել է, սակայն դեռևս դատարան չի ուղարկվել. այս մասին Իրավաբան.net-ը տեղեկացել է Գնել Թևոսյանի փաստաբան Արա Զաքարյանից.
«Գործը ծանոթացման փուլում է, այլ մանրամասներ հայտնել դեռ չեմ կարող»,-նշեց փաստաբանը:
Հիշեցնենք, որ հունվարի 29-ին Վազգեն Սարգսյանի անվան ռազական ինստիտուտի կուրսանտ Հայկազ Բարսեղյանը վաղ առավոտյան հայտնաբերվել էր մարզահրապարակում` պտտաձողի վրա պարանով կախված վիճակում: Նրա սպանության մեջ մեղադրվում են նրա համակուրսեցիներ Գնել Թևոսյանը, Նորիկ Սահակյանը, Վաչե Սահակյանը, Մովսես Ազարյանը: Նրանց մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 2-րդ մասի 7-րդ և 10-րդ կետերով՝ մի խումբ անձանց կողմից խուլիգանական դրդումներով սպանություն: