Ծխելը առաջացնում է թոքի քաղցկեղ

Ծխախոտ ծխողները, ինչու չէ, նաև նրանք, ովքեր թեև չեն ծխում, սակայն շնչում են ծխախոտի թունավոր ծուխը, նկատել են, որ ծխախոտի տուփի վրա` տեսանելի մասում, առկա են նախազգուշացումներ` մարդու առողջության վրա ծխախոտի բացասական ազդեցության մասին:
Նշված նախազգուշացումների տեղադրումը նախատեսված է «Ծխախոտի իրացման, սպառման և օգտագործման սահմանափակումների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով:
Իսկ գիտե ՞ք, թե ինչպես է կատարվել այդ տեքստերի ընտրությունը:
Ծխախտոտի տուփի վրա արտացոլվող` մարդու առողջության վրա ծխախոտի ներգործած բացասական ազդեցության վերաբերյալ նախազգուշացման տեքստերը հաստավել են ՀՀ Առողջապահության նախարարի 05.10.2005թ. թիվ 916-Ն որոշմամբ:
Նշված որոշմամբ հաստատված տեսքստերը հետևյալն են`
ա) Ծխելը առաջացնում է թոքի քաղցկեղ
բ) Պահպանեք երեխաներին՝ թույլ մի տվեք նրանց շնչել ծխախոտի ծուխը
գ) Ծխելը հղիության ընթացքում վնասում է Ձեր ապագա երեխային
դ) Ծխելը առաջացնում է սիրտ-անոթային հիվանդություններ:

Աղբյուրը`Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել