27-ամյա երիտասարդը կրակում էր շների ուղղությամբ

Սեպտեմբերի 17-ին, ժամը 20.30-ի սահմաններում, ոստիկանության Արարատի բաժնում տեղեկություն է ստացվել, որ 1988 թ. ծնված Արսեն Փ.-ն Արարատ գյուղի Մ. Մելքոնյան փողոցում հրացանով շների է կրակում:

Ոստիկանության հաղորդած տվյալներով` մեկնած օպերատիվ խումբը պարզել է, որ նույն օրը, ժամը 19.00-ի սահմաններում, Արսեն Փ.-ն ապօրինի պահվող, 16 մմ տրամաչափի մեկփողանի ողորկափող հրացանով կրակել է շների վրա:

Հրացանն առգրավվել է:

Կատարվում է հետաքննություն:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել