Ոստիկանին մեղադրել են ծանր հանցագործության կատարման մեջ

Քաղաքացի Սուրեն Կ.-ն հաղորդում է տվել այն մասին, որ 2015 թվականի օգոստոսի 10-ին՝ ժամը 11:00-ի սահմաններում, Երևան քաղաքի «Լունապարկ» զբոսայգու սրճարաններից մեկի մոտ, գտնվելով ալկոհոլի ազդեցության տակ, հայհոյանքներ է հնչեցրել, ինչի կապակցությամբ իրեն մոտեցած ոստիկանության ծառայողներից մեկն ապտակել է, որի արդյունքում հետ-հետ է գնացել, դիպել բետոնե պատնեշին՝ ստանալով մարմնական վնասվածք:

ՀՀ հատուկ քննչական ծառայությունում նյութերի նախապատրաստման ընթացքում Սուրեն Կ.-ի հաղորդման մեջ նշված հանգամանքները հերքվել են:

Պարզվել է, որ վերջինս, նախազգուշացված լինելով ակնհայտ սուտ մատնություն կատարելու համար նախատեսված քրեական պատասխանատվության մասին,  գիտակցելով, որ իր տրամադրած տեղեկատվությունը կեղծ է, ծանր հանցագործության կատարման մեջ է մեղադրել ՀՀ ոստիկանության ծառայողին:

Քաղաքացի Սուրեն Կ.-ի կողմից սուտ մատնություն կատարելու դեպքի առթիվ ՀՀ հատուկ քննչական ծառայությունում ՀՀ քրեական օրենսգրքի 333-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով հարուցվել է քրեական գործ:

Կատարվում է նախաքննություն:

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: 

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել