Այդ կինը համբերատար տանում է. փաստաբանը՝ մահացած ծննդկանի գինեկոլոգի մասին

Երեւանի «Շենգավիթ» բժշկական կենտրոնի բժշկուհի Շուշանիկ Բախշյանը, որին 26-ամյա ծննդկան Մերի Մարգարյանի հարազատները մեղադրում են նրա եւ նորածնի մահվան մեջ, հարցաքննվել է, այս մասին Իրավաբան.net-ի հետ զրույցում  ասաց բժշկուհու փաստաբան Ալեքսանդր Սիրունյանը :

Փաստաբանի խոսքով բժշկուհին գործով ներգրավված է որպես վկա: Շուշանիկ Բախշյանի դիրքորոշման մասին պարոն Սիրունյանը չցանկացավ խոսել, քանի որ նախաքննական գաղտնիք է:

«Այդ կինը հանգիստ, համբերատար սպասում է: Քննությունը կգնա, կպարզվի թե ով  է մեղավոր եղել և թե  Շուշանիկ Բախշյանի մեղքը քանի տոկոս է կազմում ծննդկանի մահվան մեջ»:

Փաստաբանը վստահեցնում է, որ բժշկուհին մեղավոր չէ, սակայն չի ուզում բարձրաձայնել , քանի որ վստահ է, այս  պահին նրա հարազատները  չեն հավատա ու չեն հասկանա:

Լաուրա Մամյան

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել