Էական տվյալներ են հայտնի Պերմյակովի գործով

Այսօր Գյումրիում տեղակայված 102-րդ ռուսական ռազմաբազայի տարածքում տեղի է ունեցել Վ. Պերմյակովի նկատմամբ նշանակված դատահոգեբանական ու դատահոգեբուժական փորձաքննության գործընթացը:

Փորձաքննության գործընթացին ներկա տուժողի իրավահաջորդի ներկայացուցիչ փաստաբան Երեմ Սարգսյանը, այս մասին խոսել է Իրավաբան.net-ի հետ, նշել է, որ ձեռք են բերվել բավականին էական մանրամասներ.

«Փորձաքննության մանրամասների մասին տեղեկություն հայտնել չեմ կարող, միայն կարող եմ ասել, որ բավականին էական և նոր տվյալներ ձեռք բերեցինք, ինչպես գործում առկա ապացույցների, այնպես էլ Պերմյակովի վարքագծի հետ կապված հանգամանքներ, որոնց վերաբերյալ մեր վերջնական կարծիքն ու եզրահանգումները կունենանք փորձաքննության եզրակացությունն իմանալուց հետո»:

Փաստաբանը նշեց նաև, որ  այն տեղեկությունները, որոնք պարզվել են այս փորձաքննության ընթացքում, հետագայում կօգնեն  հաջորդ գործողությունները իրականացնելու և ծրագրելու համար:

Այլ մանրամասներ Երեմ Սարգսյան հայտնել չկարողացավ, քանի որ իր խոսքով՝ իրավասու չէ այլ տեղեկություններ տրամադրելու:

Իրավաբան.net

 

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել