Ահաբեկչությունը հանցագործություններից ամենավտանգավորն է, քանզի այն սպառնում է պետության և հասարակության անվտանգությանը, առաջացնում է համընդհանուր տագնապի զգացում, հանգեցնում մեծաթիվ զոհերի:
Ահաբեկիչների դեմ պայքարի տարբերակ է հանդիսանում վերջիններիս հետ կոնտակտի հաստատումը: Պետք է նկատի ունենալ, որ այն պետք է իրականացնել հմտորեն` խուսափելու համար բացասական ռեակցիայի առաջացումից:
Քաղաքացիների կյանքի և առողջության, նյութական արժեքների պահպանման, ինչպես նաև առանց ուժի կիրառման ահաբեկչական գործողության կանխման հնարավորությունն ուսումնասիրելու նպատակով հակաահաբեկչական գործողություններ իրականացնելիս թույլատրվում է բանակցություններ վարել ահաբեկիչների հետ:
Ահաբեկիչների հետ բանակցություններ վարում է (են) միայն ահաբեկչության դեմ պայքարի օպերատիվ շտաբի ղեկավարի կամ հակաահաբեկչական գործողությունն անմիջականորեն ղեկավարող պաշտոնատար անձի հատուկ լիազորած անձը (անձինք):
Ի գիտություն` ահաբեկիչների հետ բանակցություններ վարելը ահաբեկիչներին պատասխանատվությունից ազատելու հիմք կամ պայման չէ։
Աղբյուրը` Իրավաբան.net