ՃՈ աշխատակիցը սեփական մեքենայով բախվել է բեռնատարին. ՀՔԾ

2015 թվականի օգոստոսի 3-ին՝ ժամը 23:20-ի սահմաններում, ՀՀ ճանապարհային ոստիկանության աշխատակից Հակոբ Մ.-ն իր վարած «Օպել Աստրա» մակնիշի ավտոմեքենայով Հրազդան-Հանքավան ճանապարհին բախվել է համընթաց ընթացող Արմեն Հ.-ի վարած «Տատրա 815» մակնիշի բեռնատար ավտոմեքենային: Վթարի հետևանքով ստացած մարմնական վնասվածքներով Հակոբ Մ.-ն տեղափոխվել է «Հրազդան» բժշկական կենտրոն, իսկ ուղևոր Ա. Պ.-ն ստացած մարմնական վնասվածքներից մահացել է: Այս մասին հաղորդում են ՀՔԾ-ից:

Ըստ աղբյուրի՝ դեպքի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչությունում ՀՀ քրեական օրենսգրքի 242-րդ հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով հարուցված քրեական գործն ընդունվել է ՀՀ հատուկ քննչական ծառայության վարույթ:

Նախաքննությունը շարունակվում է:

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել