Շոտլանդիայում արգելվում է ձուկ որսալ կիրակի օրերին, իսկ Հունաստանում արգելվում է որսը երկուշաբթի օրերին:
Յուրաքանչյուր տարվա համար սիրողական որսի որսաշրջանը սահմանում է կենդանական աշխարհի պահպանության, պաշտպանության, օգտագործման և վերարտադրության բնագավառում լիազորված մարմինը կենդանական աշխարհի ուսումնասիրող սուբյեկտների կողմից օրենքով սահմանված կարգով կատարված ուսումնասիրությունների արդյունքների հիման վրա:
Որսաշրջանի բացումից առնվազն 2 ամիս առաջ լիազորված մարմինը Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով սահմանում է որսորդական տեսակների ցանկը, յուրաքանչյուր որսորդական տեսակի որսի ժամկետները, չափաքանակները և վայրերը, որի մասին առնվազն մեկ շաբաթվա ընթացքում զանգվածային լրատվության միջոցներով ծանուցում է հասարակայնությանը:
Սիրողական ձկնորսության ու որսի օբյեկտ չհանդիսացող կենդանիների յուրաքանչյուր տեսակի որսի և ձկնորսության ժամկետները, չափաքանակները և վայրերը, յուրաքանչյուր ներկայացված հայտի դեպքում, նշվում են Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով լիազորված մարմնի հետ վայրի կենդանիների սոցիալական նպատակներով օգտագործման մասին կնքված պայմանագրում:
Աղբյուրը` Իրավաբան.net