Կալանավորված անձը տեղեկացրել է‚ որ ունի գանգատներ իր առողջական վիճակի հետ կապված‚ հավելել նաև‚ որ իրեն բուժական ուղղիչ հիմնարկից փոխադրել են համապատասխան բժշկական կենտրոն և առանց անհրաժեշտ օգնություն ցուցաբերելու տեղափոխել են «Դատապարտյալների հիվանդանոց»:
Օմբուդսմենի պաշտոնական կայքի հաղորդմամբ՝ կալանավորը խնդրել է աջակցություն իր վիրահատությունը թիվ 1 համալսարանական կլինիկայում կազմակերպելու հարցում:
Օմբուդսմենի աշխատակազմի ներկայացուցիչներն այցելել են «Դատապարտյալների հիվանդանոց»‚ հանդիպել կալանավորին և առանձնազրույց ունեցել համապատասխան մասնագետի հետ‚ ով հայտնել է‚ որ կալանավորված անձը կարիք ունի վիրահատական միջամտության և ըստ կալանավորվածի ծնողի դիմումի վերջինս պատրաստակամ է կատարելու իր ֆինանսական միջոցներով վիրահատությունը` թիվ 1 համալսարանական կլինիկայում:
Արդյունքում‚ այսօր Նախարարը տեղեկացրել է Օմբուդսմենին‚ որ կալանավորին թույլատրվել է տեղափոխել թիվ 1 համալսարանական հիվանդանոց` վիրահատման նպատակով: