Սեպտեմբերի 16-ին ՀՀ սահմանադրական դատարանի նախագահ Գ. Հարությունյանն ընդունեց Հայաստանում Ճապոնիայի նորանշանակ արտակարգ եւ լիազոր դեսպան Ն.Գ. պարոն Էյջի Տագուչիին։
Ողջունելով հյուրերին՝ պարոն Հարությունյանը նախեւառաջ շնորհավորեց նորանշանակ դեսպանին դիվանագիտական առաքելությունն ստանձնելու առիթով եւ հույս հայտնեց, որ ՀՀ-ում նստավայր ունենալն առավել կնպաստի հայ-ճապոնական հարաբերությունների հետագա ամրապնդմանը:
ՀՀ սահմանադրական դատարանի պաշտոնական կայքի հաղորդմամբ՝ կողմերը քննարկեցին նաեւ ՀՀ սահմանադրական դատարանի եւ Ճապոնիայի գերագույն դատարանի միջեւ կապերի հետագա զարգացմանն առնչվող հարցեր։
Հանդիպման ընթացքում երկուստեք կարեւորվեց հայ-ճապոնական իրավական երկխոսության հետագա ամրապնդման կարեւորությունը եւ նշանակությունը: