Պատգամավորն առաջարկում է Գյումրի-Երևան ճանապարհի արագությունը սահմանափակող նշանները հեռացնել

ԱԺ պատգամավոր Սուքիաս Ավետիսյանն անհանգստացած է Գյումրի-Երևան ավտոճանապարհին սահմանափակող արագության նշանների առկայությամբ: Այսօր Ազգային ժողով և Կառավարություն հարց ու պատասխանի ժամանակ նա խնդրեց դրանք հեռացնել:

Պատգամավորը կարծիք հայտնեց, որ շուրջ 6 ամիս այս ճանապարհահատվածում աշխատանքներ չեն իրականացվում, սակայն արագությունը սահմանափակվում է 30-50 կմ/ժ-ով, ինչը վարորդների դժգոհության առիթ է հանդիսանում:

«Եթե հնարավոր է, գոնե ոչ աշխատանքային օրերին և ժամերին այդ սահմանափակող նշանները հանվեն: Կոշ-Բազմաբերդ հատվածը 30-50 սահմանափակում է, իրոք հարկավոր է սահմանափակում մտցնել, բայց եթե չեն լինում աշխատանքներ, իմաստ չկա, որ այդ նշանները լինեն ու վարորդներին անհանգստություն պատճառեն»,- նշեց պատգամավորը:

Նա պատասխան չակնկալեց՝ նշելով, որ հարցն արդեն քննարկել է ՀՀ տրանսպորտի և կապի նախարարի հետ:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել