ՀՀ ոստիկանության ներքին աուդիտի վարչությունում ծառայության անցնելու համար հրավիրվում են բարձրագույն տնտեսագիտական, իրավաբանական կրթությամբ մինչև 30 տարեկան ՀՀ քաղաքացիներ: Տարիքի սահմանափակումը չի վերաբերում նախկինում ուժային կառույցներում ծառայության անցած անձանց: Այս մասին հաղորդում են ՀՀ ոստիկանությունից:
Նշվում է, որ մասնագիտական աշխատանքային փորձը ցանկալի է, արական սեռի համար բանակում ծառայությունը՝ պարտադիր:
Նշված պահանջներին համապատասխանող անձինք աշխատանքային օրերին կարող են դիմել ՀՀ ոստիկանության ներքին աուդիտի վարչություն՝ ժամը 9.00-ից 18.00-ն, 010-54-69-21 հեռախոսահամարով: