Ազգային ժողովում այս պահին Սահմանադրության նախագիծը ներկայացնում է նախագահին առընթեր Սահմանադրական բարեփոխումների հանձնաժողովի անդամ Վարդան Պողոսյանը: Նա պատասխանում է ՀԱԿ պատգամավոր Լևոն Զուրաբյանի հարցերին:
Հարցին պատասխանելիս մեկ այլ պատգամավոր Հրանտ Բագրատյանը տեղից միտք արտահայտեց, որն էլ Վարդան Պողոսյանը ասաց. «Շատ փայլուն տրամաբանություն է պարոն Բագրատյան», այս նկատառումը հունից հանեց պատգամավորին, նա սկսեց տեղից բղավել, խառնվեց Գալուստ Սահակյանը և մեկ այլ պատգամավոր:
Վիճաբանությունը ծագեց վերջինի և Հրանտ Բագրատյանի միջև. «Արի ստե, արի ստե, տենամ՝ ինչ ես ասում»,- բղավում էր պատգամավորը: Գալուստ Սահակյանը երկուսին հորդորեց դուրս գալ նիստերի դահլիճից: