Պերմյակովի դատահոգեբուժական փորձաքննությունը կիրականացվի հայ մասնագետների կողմից

Գյումրիում հունվարի 12-ին Ավետիսյանների ընտանիքի սպանության գործի նախաքննության շրջանակում նշանակվել է դատագենետիկական, Վալերի Պերմյակովի դատահոգեբուժական ու դատահոգեբանական համալիր փորձաքննություններ: Այս մասին Իրավաբան.net-ը տեղեկացել է Ավետիսյանների ընտանիքի սպանության գործով տուժողի իրավահաջորդի ներկայացուցիչ Լուսինե Սահակյանից:

Հայ մասնագետները առաջիկայում կմեկնեն Գյումրի իրականացնելու համալիր փորձաքննություն:

Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ ՌԴ 5-րդ կայազորային ռազմական դատարանը Գյումրիում օգոստոսի 12-ին ,  վճռել է Պերմյակովին դատապարտել խիստ ռեժիմով 10 տարվա ազատազրկման` զենքով դասալքության, զենք, զինամթերք հափշտակելու և ապօրինի կրելու մասով:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել