Թմրանյութ՝ շաքարավազում

Սեպտեմբերի 11-ին՝ ժամը 15:45-ի սահմաններում, ՀՀ ԱՆ «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկի աշխատակիցները, օպերատիվ տվյալներն իրացնելով, կալանավորված անձ Կ. Ս.-ի անվամբ քաղաքացի Վ. Ն.-ի կողմից բերված հանձնուքի միջից հայտնաբերել են շաքարավազի հետ խառնած սպիտակ զանգված: Այս մասին հաղորդում են ՀՀ ԱՆ ՔԿՎ հանրային կապերի բաժնից: Ըստ աղբյուրից՝ վերոնշյալ զանգվածն առգրավվել և ուղարկվել է փորձաքննության: Կատարվում է հետաքննություն:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել