Արդարադատության նորանշանակ նախարար Արփինե Հովհաննիսյանն իր ֆեյսբուքյան էջում արձագանքել է վերջին օրերին պտտվող այն լուրին, թե պաշտոնում նշանակվելուց հետո աշխատանքից ազատել է կարճ շրջազգեստներ հանգնող նախկին նախարարի օգնականներից մեկին:
Մասնավորապես Ա. Հովհաննիսյանը գրել է.
«Սիրելի ընկերներ: Ուզում եմ անդրադառնալ այն անհեթեթ լուրերին, որ շրջանառվում են մամուլում։ Ես որևէ մեկին աշխատանքից չեմ ազատել «հագուկապի» պատճառով։ Այդ աշխատակիցը ընդգրկված է եղել նախարարի աշխատակազմում որպես հայեցողական պաշտոնյա՝ որպես օգնական (գործավար) և աշխատանքից ազատվել է իր դիմումի համաձայն»: