19-ամյա կուրսանտի սպանության գործով նոր մանրամասներ

Ռազմական ինստիտուտի կուրսանտ, 19-ամյա Հայկազ Բարսեղյանի սպանության գործով  նախաքննությունը ավարտվել է:

Գործով մեղադրյալ Գնել Թևոսյանի փաստաբան Արա Զաքարյանը Իրավաբան.net-ի հետ զրույցում ասաց, որ սպասում է գործի նյութերին, առաջիկա մի քանի օրվա ընթաքում դրանք պատրաստ կլինեն .‹‹ Գործի նյութերին պետք է ծանոթանամ, տեսնեմ  ինչ չի արվել, որ այդ հարցերը բարձրաձայնեմ››:

Փաստաբանը դարձայլ խոսեց ճնշումների մասին, որոնք կիրառվում են իր պաշտպանյալի նկատմամբ:Ավելի վաղ նա  հայտնել էր, որ  իր պաշտպանյալի հանդեպ ֆիզիկական ճնշումները կատարվել են նրան բերման ենթարկելու և ցուցմունքներ տալու ժամանակ, երբ ինքը դեռևս գործով որպես փաստաբան ներգրավված չի եղել:

Հիշեցնենք, որ հունվարի 29-ին Վազգեն Սարգսյանի անվան ռազական ինստիտուտի կուրսանտ Հայկազ Բարսեղյանը վաղ առավոտյան հայտնաբերվել էր մարզահրապարակում` պտտաձողի վրա պարանով կախված վիճակում: Նրա սպանության մեջ մեղադրվում են նրա համակուրսեցիներ Գնել Թևոսյանը, Նորիկ Սահակյանը, Վաչե Սահակյանը, Մովսես Ազարյանը: Նրանց մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 2-րդ մասի 7-րդ և 10-րդ կետերով՝ մի խումբ անձանց կողմից խուլիգանական դրդումներով սպանություն:

Լաուրա Մամյան

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել