Ոստիկանությունը պարբերաբար հանդես է գալիս հայտարարությամբ, որպեսզի ցուցարարները լքեն Բաղրամյանը։ Ըստ ոստիկանների հավաքն անօրինական է և բոլոր կարգ խախտողները կպատժվեն օրենքի սահմանված կարգով։
«Հարգելի քաղաքացիներ՝ դուք խախտում եք հավաքների մասին օրենքի դրույթները», հայտարարում են ոստիկանները։
Այս կոչ-հորդորին ցուցարարները պատասխանեցին սուլոցներով և հայտարարությունով, որ հավաքը խաղաղ է և չեն պատրաստվում լքել Բաղրամյանը մինչև իրենց պահանջը չբավարավի։
«Սա ինքնաբուխ հավաք է, այստեղ չկա ոչ մի կազմակերպիչ՝ կազմակերպիչը բոլորս ենք»,- հայտարարում են ցուցարարները։