«Ոչ թալանին» քաղաքացիական նախաձեռնության բողոքի երթը սկսել է։ Այս պահին նրանք երթով շարժվում են Թումանյան փողոցով։ Փողոցի երթևեկությունը ամբողջությամբ կաթվածահար է եղել։
Նախաձեռնության անդամները չեն հայտնում հետագա քայլերի մանրամասները։ Իսկ ոստիկնները զգուշացրել են նրան, որ ամեն կերպ խոչնդոտելու են Բաղրամյանը կրկին չփակեն։
Ցուցարարները արդեն գտնվում են Մաշտոցի պողոտայում։
Ցուցարարները վազքով մտան դեպի Բաղրամյան։ Ոստիկանները փորձեցին փակել, սակայն Վալերի Օսիկյանից հրաման ստացան, որ սխալ տեղից են փորձում փողոցը փակել։
«Ոչ թալանին» քաղաքացիական նախաձեռնության ակտիվիստները կաթվածահար արին Բաղրամյան պողոտայի երթևեկությունը՝ հավաքվելով այնտեղ ուր սրանից 2 ամիս առաջ պայքարի ուղին էին բռնել:
Հայտարարվեց նստացույց և ցուցարարների մեծ մասը նստեց փողոցում։
Ոստիկանական պատնեշից այն կողմ ավելանում են ուստիկանական ուժերը։