Ավտոմեքենա վարողներին, անշուշ, կհետաքրքրեն ավտոկայանատեղի համար գանձվող տուրքի դրույքաչափերը:
Որպես կանոն, ավտոկայանատեղի համար տուրք վճարողներ են հանդիսանում ավտոտրանսպորտային միջոցն ավտոկայանատեղում կայանած ֆիզիկական եւ իրավաբանական անձինք, սակայն այն դեպքերուն, երբ ավտոտրանսպորտային միջոցն ավտոկայանատեղում կայանած անձի կողմից ավտոկայանատեղի տուրքը չի վճարվում, տուրք վճարող է հանդիսանում ավտոտրանuպորտային միջոցի սեփականատերը, իuկ եթե ավտոտրանuպորտային միջոցը պետական կամ համայնքային uեփականություն է` ապա այն անձը, որին ամրակցված է ավտոտրանuպորտային միջոցը:
Պետք է նկատի ունենալ, որ ավտոկայանատեղի տուրքը գանձվում է բոլոր տեսակի ավտոտրանսպորտային միջոցները կամ դրանց կցորդներն ավտոկայանատեղում կայանելու համար:
Ավտոկայանատեղի տուրքերի դրույքաչափերը oրենքով նախատեuված դրույքաչափերի uահմաններում uահմանում է համայնքի ավագանին` համայնքի ղեկավարի ներկայացմամբ` համայնքի տարեկան բյուջեն հաստատելուց առաջ:
Ընթացիկ տարվա համար ավտոկայանատեղի տուրքի դրույքաչափերի փոփոխություն չի կարող կատարվել:
Ավտոկայանատեղի տուրք գանձող մարմինը պարտավոր է տուրք վճարողին տրամադրել վճարումը հավաստող անդորրագիր, ինչպես նաեւ` պահանջելու դեպքում տուրք վճարողին տրամադրել վճարման վերաբերյալ տեղեկատվություն:
. Ավտոտրանսպորտային միջոցն ավտոկայանատեղում կայանելու համար գանձվում է տուրք հետեւյալ դրույքաչափերով`
1) յուրաքանչյուր մեկ ժամվա համար` մինչեւ 300 դրամ ներառյալ.
2) յուրաքանչյուր մեկ օրվա համար` մինչեւ 2500 դրամ ներառյալ.
3) մեկ շաբաթվա համար` մինչեւ 5000 դրամ ներառյալ.
4) մեկ ամսվա համար` մինչեւ 25000 դրամ ներառյալ.
5) մեկ տարվա համար` մինչեւ 100000 դրամ ներառյալ:
Ընդ որում` մեկ ժամվա համար սահմանված տուրքի գանձում իրականացնելու դեպքում սահմանվում է փաստացի կայանման համար րոպեների հաշվարկման մեթոդ:
Աղբյուրը` Իրավաբան.net