Օրերս ավարտվել են մի շարք ՀՀ ԱՆ քրեակատարողական հիմնարկներում ընթացող շինարարական-վերանորոգման աշխատանքները: Այս մասին հաղորդում են ՀՀ ԱՆ ՔԿՎ հանրային կապերի բաժնից:
Ըստ աղբյուրի՝ մասնավորապես, շինվերանորոգման աշխատանքներ են կատարվել «Սևան», «Նուբարաշեն» և «Կոշ» ՔԿ հիմնարկների ճաշարաններում, բուժմասերում, բնակելի տեղամասերում, կարճատև տեսակցության սենյակներում, ինչպես նաև սանհանգույցներում:
Բարեկարգվել են նաև քրեակատարողական հիմնարկների բակային հատվածները. տեղադրվել են նոր տաղավարներ, կառուցվել են շախմատի համար նախատեսված ժամանցի ամառային անկյուններ: