«ՃՈ տեսուչը կարող է միջամտել և ստանալ այն արագությունը, որն իրականից ավելի բարձր է»

«Աքիլես» ավտովարորդների իրավունքների պաշտպանության կենտրոն հաճախ են դիմում վարորդներ, ովքեր պնդում են, թե տեսուչի կազմած արձանագրությունը՝ իրենց կողմից սահմանված արագությունը խախտելու առնչությամբ, իրականությանը չի համապատասխանում: Մեզ հետ զրույցում ասաց ՀԿ-ի նախագահ Էդուարդ Հովհաննիսյանը, նա հավելեց. «Եթե տեսուչն արագություն է ֆիքսել, նա նշում է, որ էկրանի վրա կա, վարորդը տեսնում է, որ վերագրված արագությունից ավելի շատ է արձանագրված, բայց այստեղ մի խնդիր է առկա»:

Իսկ այդ խնդիրը, ըստ մեր զրուցակցի, կապված է ՃՈ տեսուչի գործողությունների հետ, նա նշում է, որ հաճախ տեսուչները սխալ կերպով է արձանագրում ենթադրյալ խախտումը. «Նման դեպքեր մենք շատ ենք ունեցել: Կարելի է միջամտության միջոցով՝ արագաչափերի միացումներով ստանալ այն արագությունը, որ իրականից ավելի բարձր է: Կա այլ հանգամանք, որ արագությունը սահմանափակող նշանները տեսանելի չեն»,- նշեց մեր զրուցակիցը:

Բացի այդ, ըստ նրա՝ հաճախ վարորդները պարզապես չեն իմանում, որ բնակավայրերում 60 կմ/ժ է արագությունը. «Իսկ բնակավայրերից դուրս 90 կմ/ժ է, և եթե բնակավայրերից ինչ-որ տեղ սահմանափակում են անում՝ 40, 50 կմ/ժ-ով, ապա այդ նշանը պետք է վարորդին տեսանելի լինի: Եթե անհրաժեշտություն կա, ապա հարկավոր է կրկնել վարորդը»:

ՀԿ նախագահը նաև վստահեցրեց, որ ՃՈ տեսուչների արձանագրած խախտումների մասով իրենք հաղթած գործեր ունեն. «Բայց տեսուչները շարունակում են մանիպուլյացիոն միջոցները կիրառել առ այսօր»,- եզրափակեց նա:

Գ.Թ.

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել