Ո՞ւմ դիմել և ի՞նչ անել, երբ հայտնաբերել եք ժամկետանց սննդամթերք. փաստաբանի պարզաբանումը

Քաղաքացիներից մեկն, ով դիմել էր Իրավաբան.net-ին պնդել է, որ սուպերմարկետից գնված սննդամթերքը ժամկետանց է եղել և ոչ պիտանի՝ օգտագործման համար: Սակայն այդ սննդամթերքի վրայի նշված ժամկետը դեռ սպառված չէր, երբ քաղաքացին գնել է այն:

Սուպերմարկետին դիմելով՝ քաղաքացին ստացել է պատասխան, որ իրենք իրավասու չեն այդ հարցերում օգնել. «Մեր գործն է ուղղակի մատակարարի ապրանքը սպառելը, այլ հարցերի հետ գործ չունենք: Չենք կարող յուրաքանչյուր ապրանք բացել ու նայել` նեխած է, թե ոչ»,- ասել են նրան:

Նման պատասխան ստանալուց հետո հաճախորդը դիմել է սպառող ընկերությանը, այստեղից էլ մեղադրել են սուպերմարկետի ղեկավարությանը՝ ասելով, որ տվյալ դեպքում խանութը չի պահպանում ջերմային պայմանները, ինչը հանգեցնում է սննդի փչացմանը:

Ի վերջո ո՞ւմ դիմել և ո՞վ է պատասխանատու այս խնդրի հարմար: Նման հարցով մենք խոսեցինք քաղաքացիական գործերով փաստաբան Արամ Ղլեչյանի հետ, ով գնում է, որ հարկավոր է հատուկ քննություն իրականացնել. «Նման բան հայտնաբերելուց հետո պետք է միանշանակ դիմել Սննդի տեսչություն, որն էլ հատուկ քննության կենթարկի ապրանքը և կպարզի մեղավորներին»,- ասաց պարոն Ղլեչյանը:

Այդուհանդերձ նա գտնում է, որ եթե ապրանքը ժամկետի մեջ է ու փչացած, ապա սա առաջին հերթին սպառող ընկերության մեղքն է, քանի որ հենց նա է պատասխանատու այն սննդամթերքի թարմության համար, որը ներմուծում է սուպերմարկետներ:

«Եթե հաճախորդը գործը հասցնի դատարան, ապա պատասխանողի աթոռին նստելու են երկուսն էլ` սպառող ընկերությունը և սուպերմարկետի ներկայացուցիչը, իսկ թե ով կլինի գլխավոր մեղավորը` կորոշի մանրազննին քննությունը»,- եզրափակեց պարոն Ղլեչյանը:

Ռոզա Վարդանյան
Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել