ԱԳ նախարարի տեղակալը՝ սահմանային լարվածության մասին

Մեր անվտանգության և պաշտպանության հարցում մենք առաջին հերթին մեր վրա պետք է հույսը դնենք: Այսօր կառավարության նիստից հետո լրագրողների հետ զրույցում ասաց Արտաքին գործերի նախարարի տեղակալ Շավարշ Քոչարյանը՝ անդրադառնալով սահմանային լարվածությանը և Եվրասիական տնտեսական միության դերին:

Նա մեկնաբանեց լրագրողների այն պնդումը, թե ԵՏՄ-ի անդամ հանդիսացող Հայաստանը պետք է աջակցություն ստանա գործընկերներից.

«Մենք պետք է ունենանք այն գիտակցություն, որ եթե որևէ երկիր իր պաշտպանության հույսը դնում է ուրիշի վրա, դա կարող է շատ տխուր ավարտ ունենալ»,- նշեց նախարարի տեղակալը:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել